211652_close_icon

«Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամներն այցելել են զորամաս. ֆոտոշարք

views-count1585 դիտում article-date 15:16 08-02-2014
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից «Տյառնըդառաջի» տոնի առիթով նախաձեռնված միջոցառումների շրջանակներում կենտրոնական զորամասերից մեկն այցելեցին կենտրոնի անդամները: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Հանդիսության ժամանակ հոգևոր և ժողովրդական կատարումներով հանդես եկավ կենտրոնի «Հավատամք» երգչախումբը` ինչպես խմբային, այնպես էլ՝ անհատական կատարումներով: Հանդիսությունը պարային իրենց համարներով էլ ավելի գեղեցկացրեցին կենտրոնի «Հավատամք» պարախմբի մենակատարները, ինչպես նաև՝ այդ զորամասում ծառայող զինվորները: Հանդիսությունն ավարտվեց Տեր Հակոբի օրհնության խոսքով և Տերունական աղոթքով՝ «Հայր մեր»-ով, ինչից հետո կենտրոնի կողմից զորամասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար փոխանցվեց, իսկ զինվորներին և հրամանատարական կազմին` աղոթագրքեր և խաչեր բաժանվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր