211652_close_icon
views-count1621 դիտում article-date 15:54 08-02-2014

Տյառնընդառաջի տոնը` հատուկ դպրոցում. ֆոտոշարք

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից «Տյառնընդառաջի» տոնի առիթով նախաձեռնված միջոցառումների շրջանակներում «Նիկողայոս Տիգրանյանի» անվան տեսողության խանգարումներով երեխաների N17 հատուկ կրթահամալիր այցելեցին կենտրոնի անդամները: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, ինչից հետո ներկաներին ողջունեց քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Հանդիսության ժամանակ հոգևոր և ժողովրդական կատարումներով հանդես եկավ կենտրոնի «Հավատամք» երգչախումբը` ինչպես խմբային, այնպես էլ՝ անհատական կատարումներով, իսկ հանդիսությունը պարային իրենց համարներով էլ ավելի տպավորիչ դարձրեցին «Հավատամք» պարախմբի մենակատարները, ինչպես նաև՝ դպրոցի որոշ սաներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից դպրոցին եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար փոխանցվեց: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը՝ ասելով, որ վաղուց ի վեր ցանկանում էին աղոթարան ստեղծել, որտեղ փոքրիկները կարող են աղոթել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր