211652_close_icon
views-count2117 դիտում article-date 16:51 08-02-2014

Իրանական ռազմանավերն ուղևորվել են դեպի ԱՄՆ-ի ջրային սահմանները

Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հրամանատար Ռեզայի Խադդադին հայտնել է, որ իրանական ռազմանավերն Հարավային Աֆրիկայի մոտից ուղղություն են վերցրել դեպի ԱՄՆ-ի ջրային սահմաններ: ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դեռևս պահպանվում է լարվածությունը, չնայած այն հանգամանքին, որ կողմերը կարողացան Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցություններում համաձայնության գալ: Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ատլանտյան օվկիանոս իր ռազմանավերն ուղարկելու մասին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ այդկերպ նա պատասխան է տալիս Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի ներկայությանը:

Նմանատիպ նյութեր