211652_close_icon
views-count1157 դիտում article-date 12:01 10-02-2014

Խանութի աշխատակցին զբաղեցնողին բռնել են, իսկ գողություն կատարողը դիմել է փախուստի

Փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ավանեսովի փողոցում գտնվող խանութից երկու անձինք գողություն են կատարել, որից մեկը դիմել է փախուստի, իսկ երկրորդին բռնել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 1978 թ. ծնված Կարեն Ս.-ն անհայտ անձի հետ մտել է մթերային խանութ, որի ընթացքում նա զբաղեցրել է աշխատակցին, իսկ մյուսը խանութի հարթակից գողացել է «Հենեսի» կոնյակ և միասին հեռացել են: Աշխատակիցը նկատելով, որ կոնյակը բացակայում է ` դուրս է եկել նրանց հետևից, ձայն տվել, որից հետո անհայտ անձը կոնյակով հանդերձ դիմել է փախուստի, իսկ Կարեն Ս.-ին հաջողվել է բռնել և բերել խանութ: Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր