211652_close_icon

Խոշոր չափի գողություն՝ «ՎԱՎ» կոշիկի արտադրամասից․ պատուհանից մուտք են գործել ներս, կոտրել մետաղյա պահարանը և հափշտակել մոտ 2 մլն դրամ

views-count24090 դիտում article-date 18:00 21-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոց 10/5 հասցեում գործող կոշիկի արտադրամասի պատուհանից ներս մտել և իր սենյակում գտնվող չհրկիզվող պահարանի փականը կոտրելու եղանակով գողացել այնտեղ եղած ողջ գումարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաները պարզել են, որ ապրիլի 10-ից՝ ժամը 23։00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 09։15-ը ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք «ՎԱՎ» կոշիկի արտադրամասի պատուհանից մուտք են գործել ներս, կոտրել մետաղյա պահարանը և հափշտակել մոտ 2 մլն դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկաները զրուցել են նաև Վահրամ Ղ․-ի հետ, ով «Վահրամ Ղազարյան» ԱՁ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր