211652_close_icon
views-count993 դիտում article-date 12:54 10-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 7-ից 10-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, գողության 70 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման 2 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 2, գողության` 5, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր