7487 դիտում
15:59 10-02-2014
Բարձրաստիճան ոստիկանն ու նրա ենթական, ովքեր կասկածվում են խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, կալանավորվեցին
Շաբաթ՝ փետրվարի 8-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել հատուկ քննչական ծառայության քննիչը և միջնորդություն խնդրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանի և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանի նկատմամբ:
Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվեցին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ):
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջիններս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել էին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
15:40 17-09-2021
Արտաշավանի նախկին ղեկավարը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ. aravot.am