63790 դիտում
09:37 02-05-2016
Երևանում Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնից խոշոր չափի գողություն կատարող 3 ճիվաղները կալանավորվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գառնիկ Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 21-ամյա Գոռ Մնացականյանի, 22-ամյա Հայկ Սմբատյանի և 21-ամյա Բաբկեն Շահբազյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարեց ՀԿԳ ավագ քննիչի միջնորդութունը և Գ. Մնացականյանը, Հ. Սմբատյանը և Բ. Շահբազյանը վերցվեցին երկամսյա կայանքի և տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/29/83799/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Կենտոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն ձեռնաշղթայված վիճակում բերել էին մի երիտասարդի: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գառնիկ Սիմոնյանը քննչական փորձարարություն էր կատարել: Կենտրոնականի ոստիկանները օրերի ընթացքում բացահայտել էին թատրոնից կատարված առանձնակի խոշոր չափի գողությունը և այդ պահին կասկածյալ, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Գոռ Մնացականյանը մանրամասն ներկայացրել էր, թե որտեղ և ինչ պայմաններում էր իր 2 ընկերների հետ կատարել հանցագործությունը:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել էին նաև գողոնի մի մասը, ինչպես նաև Գ. Մնացականյանի հանցակից 2 ընկերներին, ովքեր նույն թատրոնի նախկին ուսանող, 22-ամյա Հայկ Սմբատյանը և 21-ամյա Բաբկեն Շահբազյանն են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+