211652_close_icon
views-count16389 դիտում article-date 18:33 10-02-2014

Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց

Այսօր` փետրվարի 10-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ավարտվեց Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդու` ամբաստանյալ Էմին Գրիգորյանի դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազ Ռաֆայել Գևորգյանը դատարանից պահանջեց 3 տարվա ազատազրկում: Դատավոր Նապոլեոն Օհանյանը խորհրդակցական սենյակ գնալուց և վերադառնալուց հետո վճռեց Է. Գրիգորյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման և 2 տարի էլ նրան զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից: Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/old/arm/2013-06-02-kapan-crash-volkswagen.html]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Է. Գրիգորյանը մեղադրվում էր ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) հատկանիշներով: Դատարանը նրա վրա չկիրառեց ՀՀ քր oր-ի 244 հոդվածը, այն է` ճանապարհատրանսպորտային պատահրի վայրը թողնելը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, hունիսի 2-ին Է. Գրիգորյանը վարելով Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան Կապանում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 22-ամյա Կարեն Ղազարյանը մահացել էր: Դատականի առաջանի նիստից մինչև վերջին նիստը կապանցիները հայտնում էին, որ վթարից հետո զինկոմի որդին վիրավորին թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից: Դատաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա եղել է նաև ոչ սթափ վիճակում: Դատարանը նաև որոշել է ,ո ր Է. Գրիգորյանը որպես փոխհատուցում տուժող կողմին պետք է վճարի 1 միլիոն 700 հազար դրամ ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժող կողմի փաստաբանն հայտնել է, որ իրենք դեռևս քննարկում են դատարանի որոշումը բողոքարկելու կամ չբողոքարկելու հարցը: Դատարանի մոտ հավաքված մի խումբ կապանցիներ էլ զայրացած պատմում էին, որ «դատարանը զինկոմի Էշին չոշ չասելու համար, նրա տղայի վրայից հանեց փախուստի դրվագը, մինչ դեռ Էմիլը ոչ միայն փախել է այլև փորձել էր Կապանում սուտ տեղեկություններ տարածել, իբրև Կարենն իր ավտոմեքենան գողացել է ու վթարի ենթարկվել»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր