211652_close_icon
views-count1115 դիտում article-date 21:21 10-02-2014

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ուկրինայում քաղաքական գործընթացին․ Էշթոն

ԵՄ֊ը պատրաստ է հետագայում նույնպես աջակցել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնել է ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը։ «Մենք պատրաստ ենք սատարել քաղաքական երկխոսությունը, ինչը կարևոր է Ուկրաինայի իրադրության կայունացման համար, և մենք այդ հարցի շուրջ բանակցություններ ենք վարում տարբեր պետությունների և ինստիտուտների հետ»,֊Բրյուսելում ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ շեշտել է Էշթոնը։ Ուկրաինայի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր կիրառման հարցը նախարարական նիստին նախատեսված չէ:

Նմանատիպ նյութեր