Ուկրաինայի նախագահական ընտրություններին պետք է գրագետ նախապատրաստվել․ Էշթոն
ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ է արել Ուկրաինայի նախագահական արտահերթ ընտրություններին գրագետ նախապատրաստվել։ Այս մասին փոխանցում է Interfax֊ը։
«Ես կարծում եմ, շատ կարևոր է, որ ընտրությունները ճիշտ ժամանակին կայանան։ Նախագահական ընտրությունների ընթացքի լավ նախապատրաստման համար համապատասխան գրաֆիկ է անհրաժեշտ։ Մարդիկ վստահ պետք է լինեն, որ ընտրութունները տեղի կունենան, բայց դրանք պետք է կայանան ժամանակին, ազատ և արդար»,֊ ասել է նա։