1506 դիտում
09:04 11-02-2014
Տավուշի մարզում հայ եկեղեցու պատմության ուսուցիչների մի մասն աղանդավոր են․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «Երեկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանն անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանն ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները «սաղ զրո են», նրանց մեջ կան նաև աղանդավորներ։ Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում «խնամի, հորաքույրի» միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման վերահսկողներ, որ շուտով Մայր Աթոռն այս գործը վերցնելու է իր վերահսկողության ներքո։
Հայր Սամվելի խոսքերով՝ ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել այդ առարկայի ուսուցումը, եթե ուսուցիչներ կան, որ չեն հավատում մկրտությանը։
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ այդ առարկան դասավանդողները մասնագիտությամբ պատմաբաններ կամ բանասերներ են, և հարց է, թե նրանք որքանո՞վ են կայացած որպես պատմաբաններ և բանասերներ։ Ա. Փաշինյանի խոսքերով՝ այդ առարկան դասավանդողներն անպայման չէ, որ աշակերտների մեջ հավատ սերմանեն։
Իջևանի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի ուսուցանել, առանց դաստիարակություն, չի կարելի եկեղեցու պատմություն սովորեցնել առանց հավատի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9076 դիտում
15:36 04-02-2024
Նիկոլ Անհողի Արտակ անունով եղբայրը եղբոր նման աղանդավոր է և ատում է Հայ Առաքելական Եկեղեցին․ Գագիկ Համբարյան
3403 դիտում
10:36 18-09-2019
ՀՀ-ում կա 350 հազար աղանդավոր․ «Իրավունք»
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված