211652_close_icon
views-count1478 դիտում article-date 14:50 11-02-2014

Մեքսիկայում 100֊ավոր դիակներ են հայտնաբերվել

Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ֊ի սահմանի մոտ գտնվող Կոաուիլա նահանգում 100֊ավոր մարդկանց մասնատված դիակներ են գտել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Ոստիկանները հայտնաբերել են միայն մի քանի ամբողջական կմախքներ, հիմնական մասը մասնատված են եղել։ Ըստ Մեքսիկայի իշխանությունների տվյալների, հայտնաբերված ոսկրերը 5 տարի առաջ մահացած մարդկանց են պատկանում։ Այդ նահանգում ակտիվ գործունեություն է ծավալում «Լոս Սետաս» թմրակարտելը։

Նմանատիպ նյութեր