211652_close_icon

Բնական գազի համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև

views-count631 դիտում article-date 19:22 18-04-2025
Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված բնական գազի համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում: Հայտնում է ermenihaber.am-ը:

Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել կողմերի համագործակցությունը՝ կապված Ադրբեջանից և 3-րդ երկրներից սեփական տարածքով անցնող բնական գազի գնման, վաճառքի, մատակարարման և տարանցման հետ:

Նշվում է նաև, որ համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական  համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրմանը։

Նմանատիպ նյութեր