1207 դիտում
17:48 11-02-2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում չի բացառվում հայ թեկնածուների առկայությունը
Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն (ԽԺԿ-BDP) համանախագահ թեկնածուներ Սաբրի Օզդեմիրը և Գյուլիստան Աքելը Բաթման քաղաքում հանդիպումներ են անցկացրել տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, գրու է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1242]Ermenihaber.am[/url]-ը:
Իրենց ընտրազանգվածին հղված ուղերձում թեկնածուները վստահեցրել են, որ առաջիկա ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններում հաղթանակելուց հետո ձեռնամուխ են լինելու ժողովրդավարական ինքնավարություն «կառուցմանը»: Ընդ որում նշյալ ժողովրդավարական ինքնավարությունը կվերաբերի ոչ միայն քրդերին, այլ նաև կրոնական ու լեզվական մյուս փոքրամասնություններին:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ԽԺԿ-ական թեկնածուները նշել են նաև, որ փետրվարի 18-ին կհրապարակեն թեկնածուների ցուցակը, որտեղ ընդգրկված կլինեն նաև ազգությամբ հայեր, եզդիներ, արաբներ:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1242]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3240 դիտում
11:55 15-08-2016
Սկսվել է Հայաստանի 316 համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումը
1269 դիտում
14:02 18-02-2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հայ կնոջ թեկնածություն է առաջադրվել
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN