Թուրքիայում կառուցվելու է իսպանական «Խուան Կառլոս» ավիակրի նմանակը. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում պաշտոնական այցով գտնվող Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է կառուցել իսպանական «Խուան Կառլոս» ավիակրի նմանակը:
Նշենք, որ Թուրքիայում տեղի է ունեցել Թուրքիա-Իսպանիա կառավարական 5-րդ գագաթաժողովը, որից հետո երկու երկրների վարչապետները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:
Գագաթաժողովում քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, ռազմական, առևտրային և մշակութային ոլորտներում Իսպանիայի և Թուրքիայի համագործակցությանն առնչվող հարցեր: