Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդների հետ
Փետրվարի 11-ի երեկոյան ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրի ճգնաժամի լուծման հարցերը: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ֊ները:
«Նախքան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների անցկացումը՝ ԵՄ հանձնակատարը ցանկացավ մեկ անգամ ևս լսել ճգնաժամի լուծման տարբերակների վերաբերյալ ընդդիմության կարծիքը»,- հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
«Նման աջակցությունը բաղկացած է քաղաքական և տնտեսական փաթեթներից»,- ասել է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: