ԵՄ-ն փորձում է խափանել ՌԴ-ի ջանքերը՝ ստիպելու ԱՄՆ-ին չեղարկել ավիացիոն պատժամիջոցները
Մոսկվան լոբբինգ է անում՝ բացելու ԱՄՆ երկինքը ռուսական ավիաընկերությունների համար՝ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Սակայն, այս սխեմայի հետ կապված մեծ խնդիր կա՝ ԵՄ-ն դրանում շահագրգռված չէ, և առանց Եվրոպայի մասնակցության ռուսական ավիափոխադրողների համար դժվար կլինի թռչել ԱՄՆ, գրում է Politico-ն։
«ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մնում են անփոփոխ, ներառյալ ռուսական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային տարածքում թռիչքների արգելքը»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, ով ցանկացել է անանուն մնալ։
Ի լրումն պատժամիջոցների վերաբերյալ քաղաքական որոշումների, ԵՄ պաշտոնյան նաև մատնանշել է «անվտանգության լուրջ մտահոգությունները»՝ կապված ռուսական ինքնաթիռների համար ԵՄ օդային տարածքի հնարավոր բացման հետ, քանի որ «հայտնի չէ, թե արդյոք ռուսական ավիափոխադրողները և օդային տրանսպորտի ծառայությունները պատշաճ կերպով սպասարկվել են վերջին երեք տարիների ընթացքում, ինչը լրջորեն կասկածի տակ է դնում ռուսական նավատորմի թռիչքային պիտանիությունը»: