211652_close_icon
views-count3378 դիտում article-date 18:12 12-02-2014

Ցնցող բացահայտումներ Տրնդեզի պատմությունից

Շատ առաջ, երբ մոլորակը լավ տաք էր, կրակ չեն վառել, դրա կարիքը չի եղել: Այնուհետև, երբ եղանակները ցրտել են, կրակ վառել են՝ տաքանալու համար: Այն ջերմացրել է մարմինը, ցրել ցրտից մեռնելու վախը և ուրախություն պատճառել: Քարանձավը դարձել է կացարան, իսկ նրա մեջտեղում անընդհատ վառվել է կրակը: Ասում են, թե մի անգամ դեռահասի ձեռքից մսի կտորն ընկել է կրակի մեջ: Նա ձայն չի հանել՝ վախենալով, որ ծնողը կհանդիմանի իրեն: Մի քանի րոպե անց փորձել է հանել, սակայն վառել է մատը, բայց կարողացել է շուռ տալ մսի կտորը: Ցավին չդիմանալով՝ վազել է ծնողի մոտ: Ծնողը հանել է մսի կտորը կրակի միջից և մեկնել երեխային: Երեխան խորոված մսից անծանոթ հոտ առնելով՝ հրաժարվել է այն ուտել: Եվ խորոված մսի կտորը ստիպված կերել է ծնողը: Դա նրան դուր է եկել: Այդպես սկսել են միսը խորոված ուտել: Եվ կրակը ստացել է կերակուրի պատրաստաման գործառույթ, իսկ սնվելու գորընթացը կազմակերպվել է կրակի շուրջը: Կրակի ու ծխի օգնությամբ հալածել են մանր վնասարարներին`միջատներին ու սողուններին: Այնուհետև բացահայտվել է կրակի ախտահանիչ նշանակությունը: Բաց վերքի վրա կրակ են դրել՝ կանգնեցնելով արյունահոսությունը: Սակայն կրակի կիրառումը ինչքան դրական, նույնքան էլ բացասական արդյունք է տվել: Կրակից այրվել է բարիքը, հագուստը, վերքը բորբոքվել և այլն: Եվ այստեղ զարգացվել է կրակի նկատմամբ հավատի միտքը: Այսինքն՝ եթե կրակն օգտագործում ես նրա հանդեպ հավատով, ապա այն օգուտ է տալիս: Իսկ եթե առանց հավատի ես օգտագործում, ապա այն կարող է վնասել: Այդպես ժամանակի ընթացքում զարգացել է կրակի նկատմամբ պաշտամունքը: Ինչ վերաբերում է Տնրդեզին, ապա այն եղել է դեռ այն ժամանակ, երբ կրակի նկատմամբ պաշտամունք չի եղել: Վերջին շրջանում տարածվում է այն կարծիքը, թե Տրնդեզ նշանակում է տր-ճիկ կամ տրն-գի: Պարզ ասած՝ տրնդեզ նշանակում է թռչկոտել ու պարել կրակի շուրջը, և ուրիշ ոչինչ: Այսինքն, դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր է կիրառվել կրակը, մարդիկ կրակի շուրջ հավաքվել-տաքացել են, հետո սնվել-կշտացել են: Իսկ թե ինչ են արել ուտելուց հետո, այստեղ ուսումնասիրողներն առաջ են քաշում 2 վարկած: Մի մասը կարծում է, թե ուտելուց հետո զբաղվել են սիրով, իսկ հետո երգել-պարել են կրակի շուրջը, իսկ մյուս մասը կարծում է, որ ուտելուց հետո երգել-պարել են կրակի շուրջը, և դրանից հետո զբաղվել են սիրով: Ներկայում Տրնդեզը կազմակերպվում է նորապսակների համար: Տրնդեզի գլխավոր գործող անձինք նորապսակներն են: Այս ընթացքն ընդհանուր առմամբ առաջին վարկածի օգտին է: Սակայն երկրորդ վարկածը նույնպես հնարավոր է: Դրա օգտին է այն փաստը, որ Տրնդեզն ավանդաբար կազմակերպվում է փետրվարին, երբ գարնան գալուն ընդառաջ ակտիվանում է սեռական ակտիվությունը: Նորապսակների առանցքային դերը օրինակ է տոնի մասնակից չամուսնացածների համար: Պարզ ասած, Տրնդեզի ժամանակ նորապսակների սիրո-ամուսնության օրինակը փոխանցվում է կրակի շուրջ պարողներին, նրա վրայով թռչողներին: Կա նաև մեկ այլ հանգամանք: Կրակի վրայով թռչկոտելիս ակտիվանում է արյան շրջանառությունը, բարձրանում է ադրենալինը, ինչը առողջարար է և նպաստում է տրամադրության ընդհանուր բարձրացմանը: Սա թերևս բավարար է, որպեսզի Տնրդեզը որպես տոն նշվի: Սակայն այն ուղղակի կապվում է սիրո և նորապսակների հետ: Եվ ուրեմն՝ կարելի էր պնդել, որ Տրնդեզը միայն կրակի վրայով թռչելով չի սահմանափակվել: Այն տեսակի բազմացման կամքի փառաբանման հին, բարի ու լուսավոր տոնն է: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր