Դեսպան Կիրակոսյանի հանդիպել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի տնօրենի հետ
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Վիեննայի հարևանությամբ տեղակայված Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտների հետ:
Ողջունելով Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հիմնարար համաձայնագրին Հայաստանի միանալու քայլը՝ Մարտին Կրոյտները դեսպան Կիրակոսյանին ներկայացրեց վերջին տարիներին կազմակերպության գործունեության հիմնական հանգրվանները, կազմակերպած սեմինարների և նստաշրջանի արդյունքները:
Նշենք, որ 2013թ. դեկտեմբերին Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ կազմակերպությանը անդամակցության կարգավիճակ է ստացել: Հունիսին նախատեսվում է համագործակցության համաձայնագիր ստորագրել Փարիզում տեղակայված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ: Ակադեմիայի հետ աշխատանքների համակարգմամբ զբաղվում են անդամ երկրների տարբեր գերատեսչություններ, գլխավորապես Արդարադատության նախարարությունը, գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը: Ակադեմիային Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ կմտնի 2014թ. մարտի 15-ից: