211652_close_icon
views-count997 դիտում article-date 23:35 12-02-2014

Stop war` օլիմպիական կոչի աննախադեպ արդյունքները. տեսանյութ

Հունական ու թուրքական համայանքների բաժանված Կիպրոսը կարող է դառնալ դաշնային պետություն: Նման մտադրություն են հայտնել կղզու հունական և թուրքական հատվածների ղեկավարները: Կողմերը պայմանավորվել են վերսկսել Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները: Կորեական թերակղզում էլ արդեն սկսվել են 7 տարվա մեջ առաջին բարձր մակարդակի երկկողմ բանակցությունները Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջև: Հանդիպումը կայացել է սահմանամերձ գյուղում: Սեուլը ներկայացրել է կառավարությանը կից ԱԱԽ քարտուղարը, Փհենյանը՝ Միացյալ ճակատի փոխղեկավարը: Կողմերը կքննարկեն բաժանված ընտանիքների հանդիպման ու հյուսիսկորեական հանգստավայր հարավկորեացի զբոսաշրջիկների մեկնելու թույլտվության հարցը։ Տարաձայնությունները հարթելու ցանկություն են հայտնել նաև Չինաստանն ու Թայվանը: Միջազգային հանրությունը չի բացառում նաև Ռուսաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը: Մոսկվայի ու Թբիլիսիի ներկայացուցիչները պատրաստվում են Պրահայում քննարկել երկու պետությունների նախագահների հավանական հանդիպման հարցը: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1392210479]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր