«Ժնև-2»-ի երրորդ փուլը տեղի կունենա մարտ ամսից ոչ շուտ
«Ժնև-2»-ի երրորդ փուլը Սիրիայի հարցով տեղի կունենա մարտ ամսից ոչ շուտ, այս մասին «РИА Новости»-ին հայտնել է կառավարական պատվիրակության անդամը:
«Ամենայն հավանականությամբ, մարտի 10-ից շուտ ոչինչ տեղի չի ունենա», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակցությունները Ժնևում տեղի կունենան փետրվարի վերջին: