1208 դիտում
09:19 13-02-2014
Արտերկրում ուսանելու համար անհրաժեշտ է 8,5 միլիոն դրամ գրավ․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով` փակում են բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից։
Իրականում, իհարկե, իշխանությունները ոչ թե «փակում են դռները», այլ այդ դռներից օգտվելու համար հստակ գին են սահմանում՝ 8,5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար)։ Այսինքն՝ դռները փակում են միայն նրանց առաջ, ովքեր այդքան փող չունեն։ Սա նույնն է, թե բանտապետը հայտարարի՝ կալանավորները կարող են հանգիստ վճարել, ասենք, 21 հազար դոլար և հանգիստ գնալ տուն, ընդ որում՝ այդ որոշմամբ ինքը վերացնում է բանտից փախչելու բոլոր հնարավորությունները։ Եվ նա մեծ հաշվով իրավացի կլինի, որովհետև վճարելն ու տուն գնալն արդեն ոչ թե փախուստ է, այլ գործարք։ Եթե պահակներին կաշառեր և բանտից դուրս գար՝ այ դա կլիներ փախուստ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
13:29 04-07-2024
Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառվել
26159 դիտում
21:18 11-12-2018
Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց