211652_close_icon
views-count1024 դիտում article-date 09:38 13-02-2014

2014֊ի հունվարին նախորդ տարվա համեմատ 10,1%-ով ավելի էլեկտրաէներգիա ենք սպառել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տվյաների՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, բնակիչ-բաժանորդները 10,1%-ով ավելի էլեկտրաէներգիա են սպառել։ Մեկ բաժանորդի հաշվով հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն այս հունվարին կազմել է 358 կվտ/ժ։ Միաժամանակ, Երևանում այս ցուցանիշը կազմել է 448 կվտ/ժ, ինչը նախորդ տարվա արդյունքները գերազանցում է 13,8%-ով: Իսկ թե ինչով է պայմանավորված հատկապես Երևանում բնակիչ-բաժանորդների կողմից էլեկտրաէներգիայի ավելի մեծ չափով սպառումը, քան մյուս մարզերում, կարելի է մի քանի եզրակացություն անել։ Նախ՝ որ Երևանում բնակիչների զգալի մասը, որպես ջեռուցման այլընտրանքային միջոց օգտագործում է միայն էլեկտրաէներգիան՝ ի տարբերություն մարզերի բնակիչների, որոնք այդ նպատակով օգտագործում են հիմնականում փայտ, երբեմն՝ նավթ, ոչ հազվադեպ՝ նաև աթար։ Եվ ապա՝ գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում բնակիչների եկամուտներն ավելի բարձր են, քան մարզերում, և սա պաշտոնական վիճակագրությամբ ևս հաստատված է, ուստի երևանաբնակները կարող են իրենց թույլ տալ փոքր-ինչ ավելի պակաս ձգել գոտիները։ Սրանք հիմնական գործոններն են, մինչդեռ եղանակը ևս որոշակի նպաստավոր պայմաններ է ստեղծել ավելի շատ էլեկտրաէներգիա սպառելու գործում։ Երևանում այս տարվա ձմեռը՝ նախընթաց երկու ամսվա կտրվածքով, համենայնդեպս ավելի ցրտաշունչ էր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր