211652_close_icon
views-count1829 դիտում article-date 17:38 21-01-2016

Որքան էլեկտրաէներգիա է սպառել ՀՀ բնակչությունը եւ որքան է արտահանվել

2015-ին Հայկական ատոմակայանը 13,1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել: Ընդհանուր առմամբ 7 մլրդ 798 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա է արտադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Սպառողները ստացել են 5 մլրդ 523 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանը 2015թ. ավելի քան 1.4 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանել: Դրա հիմնական մասը՝ 1 մլրդ 253 մլն արտահանվել է Իրան` Երեւան ՋԷԿ-ի համար գազի դիմաց էլեկտրաէներգիայի բարտերի սխեմայով։ 86.5 մլն արտահանվել է Վրաստան իսկ ՝ 83.1 մլն կՎտ/ժ Լեռնային Ղարաբաղ: Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները կօգնեն թեթեւացնել էլեկտրաէներգիա արտադրողների պարտքի բեռը։

Նմանատիպ նյութեր