ՄՄ֊ին անդամակցելուց հետո Հայաստանում դեղամիջոցները 8-10 տոկոսով կթանկանան . ՀԺ
«Հայկական Ժամանակ»֊ը գրում է. «Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում դեղամիջոցները կթանկանան 8-10 տոկոսով: Սա պարզ է դառնում ՀՀ պետեկամուտների հրապարակած պաշտոնական տեղեկանքների էլ ՄՄ- ի մաքսատուրքերի դրույքաչափերի համադրումից:
Խնդիրն այն Է, որ ներկայումս դեղերի ներկրումը Հայաստան ազատված է մաքսատուրքերից, իսկ ՄԱ անդամ երկրների համար սահմանված է 8-10 տոկոս մաքսատուրք: Նշենք, որ առանց այդ էլ, անցած տարվա ընթացքում դեղերը Հայաստանում թանկացել են մոտ 7 տոկոսով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: