1257 դիտում
10:07 13-02-2014
Մարդիկ փողոց են դուրս գալիս, երբ իշխանությունը «կպնում» է նրանց գրպանին․ «168 ժամ»
«168 ժամ»֊ը գրում է. « Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին միացողների թիվը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Անցած շաբաթ այդ համակարգի կիրառման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները, այս շաբաթվա սկզբին նրանց միացան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները՝ բոյկոտելով «Անուշ» օպերան, երեկ արդեն «Ետ տվե՛ք մեր փողերը» կարգախոսով փողոց էին դուրս եկել Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները, պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ալիքը ծավալվել է նաև մարզերում:
Երեկ Կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում «Նաիրիտի» աշխատակիցները՝ պահանջելով վճարել ամիսներով կուտակված աշխատավարձի պարտքը: Բողոքի բոլոր նշված ու բազմաթիվ այլ ակցիաներն, իհարկե, շատ դրական են ու ողջունելի, դրանք վկայում են, որ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների ոտնահարման դեմ և չեն ցանկանում ենթարկվել իշխանությունների կամայականություններին:
Սակայն, ամենևին չնսեմացնելով այս ամենի դրական նշանակությունը, այդուհանդերձ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ, փաստորեն, Հայաստանում մարդիկ պայքարի են դուրս գալիս միայն այն դեպքում, երբ վտանգվում են նրանց եկամուտները, ավելի պարզ ասած՝ բողոքում են միայն այն ժամանակ, երբ իշխանությունը «կպնում» է փողին: Այս երևույթի խորքային պատճառների մասին գուցե պետք է խոսեն համապատասխան մասնագետները՝ սոցիոլոգները, հասարակագետները կամ հոգեբանները: Սակայն, անկախ պատճառներից, այն վկայում է Հայաստանում գաղափարի, արժեքների վախճանի մասին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը