754 դիտում
15:03 12-03-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում բնակչության կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Կարինե Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԶՌԳ» տիպի նռնակի 2 պայթուցիչ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Հովսեփ Կ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» և «ՌԳԴ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների, «ՈՒԶՌԳՄ» տիպի նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 370 փամփուշտ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Խաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Ակսու» տիպի ինքնաձիգ` պահունակով, լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 12 փամփուշտով:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ավետիք Հ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար վերափոխված օդամղիչ հրացան:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն կամավոր հանձնել է «ՍՌԲ 8630» գրառմամբ նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 63 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 30 փամփուշտով և ինքնաձիգի 4 փամփուշտալիցքավորիչ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Էդգար Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան և 5.45 մմ տրամաչափի 44 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1236 դիտում
19:54 12-02-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
873 դիտում
17:06 26-02-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
990 դիտում
14:27 17-03-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը