211652_close_icon
views-count1015 դիտում article-date 15:41 13-02-2014

Կառավարությունը փոխհատուցեց սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրի պետտուրքի գումարը

Հայաստանի կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրեց 16 մլն 705 հազար դրամ՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված անձնագրերի պետտուրքի գումարը փոխհատուցելու նպատակով: Ինչպես ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, նշված ժամանակահատվածում սիրիահայերին տրամադրվել է ՀՀ քաղաքացու 257 անձնագիր: Ընդ որում` այդ անձնագրերը տրամադրվել են ինչպես Սիրիայում, այնպես էլ այլ պետություններում գտնվող ՀՀ դեսպանություններում' ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար:

Նմանատիպ նյութեր