211652_close_icon
views-count1087 դիտում article-date 22:30 13-02-2014

Զինված հարձակում՝ Եմենում

Եմենի մայրաքաղաքի կենտրոնական բանտում զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Հարձակման նպատակը կալանավորներին ազատ արձակելն էր։ Նախքան զինված հարձակումը նրանք մի քանի ինքնաշեն ռումբ և ականներ են պայթեցրել։ Դեպքի վայր են ժամանել հավելյալ ուժային ստորաբաժանումներ։ Նշենք, որ բացի այդ Սանայի միջազգային օդանավակայանի և ՆԳ նախարարության շենքի մոտակայքում նույնպես ականանետային ռումբեր են պայթեցվել։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր