211652_close_icon
views-count2746 դիտում article-date 10:03 14-02-2014

Դուք վաբշե շա՞ռ եք լրագրողներով, սաղդ, ոչ միայն դու, ռադ եղեք, ս…ր եղեք. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքը» անդրադարձել է երեկ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից թողարկված այն տեղեկատվությանը, համաձայն որի «Սամվել Բալասանյանը, ինչպես խոստացել էր, անցել է պատժի իր միջոցներին»։ Այս համատեքստում թերթը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ. «Միակ ամենաօրինակելի դպրոցն է եղել և իմ դուրս գալուց հետո՝ մի երեսուն անգամ գիշեր-ցերեկ զզվեցրել են էդ աղջկան, թե ազատվի, ազատվի։ Դա հանրապետության լավագույն երաժշտական դպրոցն է։ Այս ամենը հաշվի առնելով, և ես չցանկանալով, որ իմ երեխան դատարաններում գա կանգնի, խնդրել եմ, որ դիմում գրի, ազատվի, որ նմանատիպ մարդու հետ (նկատի ունի Սամվել Բալասանյանին– Ի. Ա.) չաշխատի, չնայած դրա հետ ինքը չէր էլ աշխատում, էդքան բան։ Հետո ասեմ, որ էդ էրեխեն դպրոցի հովանավորն է եղել, սկզբում ես եմ էդ դպրոցը կառուցել, հետո էլ ինքն է ամբողջությամբ կառուցեց։ Նմանատիպ մարդը, ով հաշվեհարդար է տեսնում էրեխեքի, այն էլ՝ աղջիկների հետ, դրա հետ արժե՞ աշխատել։ -Դուք նշեցիք. Ես չցանկանալով, որ իմ երեխան դատարաններում գա կանգնի,.. կասե՞ք՝ ինչի համար Ձեր դուստրը պետք է դատարանի առջև կանգներ։ -Դե դա Բալասանյանի վարքագիծն է, մի տարի ու կես արդեն աշխատում է, բայց փոխանակ իր աշխատանքով զբաղվի՝ բացի այլասերվածությունից, բռնել տալուց, դավաճանությունից՝ մենք բան չենք տեսել, ամեն ինչ էլ սպասում ենք էդ տեսակ մարդուց։ -Դուք ճիշտ ե՞ք համարում, որ Ձեր դուստրը այդքան երիտասարդ տարիքում արդեն մի ամբողջ դպրոց էր ղեկավարում։ -Ուրեմն, եթե Դուք տեսնեք Մանյայի պատվոգրերը, որոնք ստացել է թե հանրապետությունում և թե հանրապետությունից դուրս, կիմանաք ճիշտ է, թե՝ ոչ։ Մաշա Մնջոյանից սկսած մյուս բոլոր գյումրեցի հայտնի երեխաները իր դպրոցի աշակերտներն են եղել։ Էս վերջում էլ ինքը հսկայական տնտեսում էր արել, որի համար ինքը (Սամվել Բալասանյանը) կանչել էր մնացած դպրոցների տնօրեններին և հարցրել, թե ինչպես է ստացվում, որ այս դպրոցը այդքան հսկայական տնտեսումներ է անում, իսկ իրենք ոչ։ Եվ ազատում է մնացած դպրոցիների տնօրեններին։ Մանյան հանրապետության վերջի փառատոներին բազմակի դափնեկիր է դարձել, պատվոգրեր է ստացել, և այսօր այդ դպրոցի հաճախելիությունը շատ ավելին է. քան մյուս դպրոցներինը։ -Իսկ ինչի՞ հաշնին են այդ տնտեսումներն արվել։ -Ես չեմ հասկանում՝ ինչի՞ եք անպայման ինձ զանգում, ամեն ինչ հարցնում, ո՞րն է Ձեր նպատակը, որ անպայման ե՞ս լինեմ, անպայման ի՞նձ հետ խոսեք, անպայման ի՞նձ հետ քննարկեք, անպայման ի՞նձ առաջ քաշեք, է՞դ է Ձեր տերերի պատվերը։ -Բայց ինչի՞ համար եք նյարդայնանում... -Բա իմ էրեխու գործերի մասին ինձ եք հարցնում, որ ի՞նչ։ Վաբշե անջատեք, ես ոչ մի հարցազրույց էլ չեմ տալիս, անջատի»,–գրում է թերթը։ -Բայց, պարոն Դուկասյան… - Ի՞նչ պարոն Ղուկասյան, պարոն Ղուկասյան, ախր հարցը քո մեջ չի, է, հարցն էն է, որ սաղ աշխարհին հետաքրքրողը ես ե՞մ, չեմ հասկանում։ Վաբշե հեռացեք ինձանից, ինչ եք ուզում, հեռացեք ինձանից վաբշե, հոմ Դուք շառ չեք, ի՞նչ եք ուզում, վաբշե։ Ըսենց էլ կրակն ընկնել կլինի, Դուք վաբշե շառ ե՞ք Ձեր լրագրողներով, վաբշե սաղդ, ոչ միայն Դու, ռադ եղեք, ս....ր եղեք, գնացեք ինձանից, վաբշե չզանգեք։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր