211652_close_icon
views-count1300 դիտում article-date 10:44 14-02-2014

Superjet-ի ընտանիքը համալրվում է նոր Sukhoi Superjet-100-ով. Միխայիլ Պողոսյան

Ռուսաստանի Դաշնության Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը հայտարարել է, որ Superjet-ի տեսականին համալրվում է նոր՝ Sukhoi Superjet- 100 ինքնաթիռներով: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: «Այո, մենք զարգացնում ենք Sukhoi-ը և ակտիվորեն աշխատում ենք ավելի մեծ ավիափոխադրող ինքնաթիռների հավասարակշռությունը պահպանող տեխնիկական լուծումների վրա»,-ասել է Պողոսյանը: Նրա խոսքով՝ նոր Superjet-100-ը նախատեսված է 103 ուղևոր փոխադրելու համար: 2013 թվականին սերտիֆիկացվել է մինչև 4300 կմ հեռավորություն անցնող ինքնաթիռը, իսկ 2014 թվականին կներկայացվի Superjet-100-ի առաջին բիզնես դասի ինքնաթիռը: Այն առաջինը կշահագործի «Ростехнологии» ընկերությունը: Օդանավը ունակ կլինի փոխադրելու 110-115 ուղևոր:

Նմանատիպ նյութեր