211652_close_icon
views-count1621 դիտում article-date 14:07 24-07-2019

Իտալիայում տրանսպորտի աշխատողները գործադուլ են անում

Իտալիայում սկսվել է տրանսպորտային հատվածի աշխատողների ընդգրկուն գործադուլը: Ինչպես հուլիսի 24-ին հաղորդել է [url=https://www.corriere.it/cronache/19_luglio_23/sciopero-24-luglio-modalita-orari-stop-treni-aerei-bus-29d94d50-ad62-11e9-aafc-ff288f0f153c.shtml]Corriere della Sera[/url] թերթը, տեղի ժամանակով 09:00-ից դադարել են երթևեկել տարածաշրջանային գնացքներն Ապենինների ամբողջ տարածքում։ Գործադուլը կտևի մինչև 17:00-ը և չի վերաբերի արագընթացիկ երկաթուղային գծերին: Չորս ժամով աշխատանքը դադարեցնելու մասին են նաև հայտարարել ավտոբուսների վարորդները, մետրոյի և տրամվայների մեքանվարները: Հռոմում գործադուլը տեղի կունենա տեղի ժամանակով 12:30-ից մինչև 16:30-ը: Գործադուլը, որը խոշորագույն արհմիությունները հայտարարել են ի նշան բողոքի աշխատանքի պայմանների դեմ, կվերաբերի ոչ միայն մարդատար, այլև բեռնատար տրասպորտին, ինչպես նաև ծովային փոխադրումների հատվածին, նշում Է թերթը: Հուլիսի 26-ին գործադուլ են հայտարարել Alitalia ավիաընկերության օդաչուներն ու ինքնաթիռների ուղեկցորդները: Սակայն 24 ժամ գործադուլ անելու սկզբնական մտադրությունը սահմանափակվել Է ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարության հատուկ կարգադրությամբ, որը որոշել Է, որ գործադուլը կարող Է տևել չորս ժամից ոչ ավելի: Սպասվում Է, որ չվացուցակը կփոխվի, իսկ որոշ չվերթներ կչեղարկվեն:

Նմանատիպ նյութեր