Արտասովոր, բայց անհրաժեշտ նվեր սիրահարներին՝ «ՌԵՍՈ» ընկերությունից
Սիրահարների օրը կամ Սուրբ Վալենտինի տոնը, որն ամենասիրված տոներից մեկն է ողջ աշխարհում: Միլիոնավոր սիրահարներ անհամբերությամբ սպասում են այդ օրվան, որպեսզի ասեն իրենց սիրելիին իրենց զգացմունքների մասին: Սիրո խոստովանությանը սովորաբար հաջորդում է որևէ նվեր՝ ծաղիկներ, շոկոլադների տուփ կամ գեղեցիկ զարդ կա այլ իր:
Տոնը, սակայն, ուրախություն է բերում սիրահար զույգերին և տխրություն՝ միայնակներին: Վերջիններիս տխրությունը ցրելու համար Ճապոնիայի հետաքրքիր և յուրօրինակ մի ծառայություն է սկսել գործել, որը կոչվում է Valentine's Day Insurance (օրվա ապահովագրություն՝ բոլոր սիրահարների համար):
Ծառայությունն իր բոլոր հաճախորդներին ուղարկում է բացիկ՝ շնորհավորական գեղեցիկ խոսքերով, երկար սպասված բացիկը և մի տուփ շոկոլադ:
[b]«ՌԵՍՈ»[/b] ապահովագրական ընկերությունը նույնպես շնորհավորում է բոլորին սիրահարների օրվա կապակցությամբ` մաղթելով սրտեր ջերմացնող, փոխադարձ և վեհ սեր:
Իսկ որպեսզի Ձեր նվերը սիրելիին լինի յուրահատուկ և ընդգծի Ձեր հոգատարությունը, ընկերությունը առաջարկում է 10.000 - 50.000 ՀՀ դրամ արժողությամբ Gift Insurance ապահովագրական նվեր քարտեր:
Տոնական և յուրահատուկ փաթեթավորմամբ քարտը Ձեր սիրելիին թույլ կտա ապահովագրել ոչ միայն մեքենան և գույքը, այլ նաև ճամփորդությունը և ապահովագրված լինել պատահարները:
Գործում է անվճար առաքում: Զանգահարե՛ք 060 27 57 57 շուրջօրյա հեռախոսահամարով կամ այցելեք Կոմիտասի պող. 62շ., 93-93/1 հասցեում գտնվող «ՌԵՍՈ» ապահովագրական ընեկերության գլխամասային գրասենյակ: