7410 դիտում
17:00 28-04-2015
Ապրիլի 29-ին Գագիկ Գինոսյանը ազգային պարի սիրահարներին հրավիրում է Ազատության հրապարակ
Տեղեկանալով, որ ապրիլի 29-ին «Կարին» ավանդական երգի-պարի համույթը միջոցառում է կազմակերպել Ազատության հրապարակում, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պարզաբանում խնդրեց համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանից՝ ինչո՞ւ հենց ապրիլի 29-ին, և ի՞նչ է ծրագրված այդ օրը:
«Ընդունված ավանդույթ է՝ ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, և աշխարհի տարբեր երկրներում նշում են այդ օրը: Ընդունված է դա անվանակոչել հունական պարի աստծո՝ Տերփսիխորայի անունով: Մենք փորձում ենք դրան ավելի ազգային երանգ տալ, օգտագործելով առիթը հավաքել ամբողջ պարասեր հասարակությանը»,- ասաց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին փոքրիկ միջոցառումներ եղել են, բայց այս մասշտաբի առաջին անգամն է, դեռ մտահաղացումներ կան որ հաջորդ տարիներին ավելի լայնապասշտաբ կլինի և կընդգրկի ամբողջ մայրաքաղաքը, այս տարի միայն կընդգրկվի ազատության հրապարակը: Որտեղ բոլոր ցանկացողները, պարասերները կկարողանան մեկ անգամ ևս նետվել պարի հորձանուտի մեջ՝ իրենց ազգային ինքնությունը ևս մեկ անգամ գտնելու: Առաջին անգամը չէ, որ իրենք Ազատության հրապարակում կազմակերպում են պարի բաց դաս: Վերջին անգամ՝ Երևան քաղաքի տոնին 5000-ից ավելի մարդ կար, անգամ մեջտեղում հավաքված բեմահարթակը և ձայնի կառավարման կետը խոչնդոտում էին մեծ պարաշրջաններ կառուցելուն: Այս անգամ բեմահարթակը կկառուցվի այնպես, որ այն խոչընդոտ չհանդիսանա:
Իսկ հարցին, թե ո՞վ է աջակցում այս լայնամասշտաբ միջոցառմանը, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը աջակցում է զուտ բեմի կառուցման և սարգավորումների հարցում, այլ աջակցողներ չկան: Մնացածը, ինչպես և 10 տարի շարունակ, իրականացնում է «Կարին» ավանդական երգի-պարի համույթը:
[img]/ups/images/0158600001430202703692438.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
20674 դիտում
21:51 22-08-2018
«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12351 դիտում
21:00 08-06-2017
Գագիկ Գինոսյանը Ստեփանակերտում անց է կացրել ազգային պարերի բաց դաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան