211652_close_icon
views-count1084 դիտում article-date 14:44 14-02-2014

ԱԱԽ-ն ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստը: Խորհուրդը ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը և քննարկել զարգացման և ամրապնդման հնարավորությունները: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները: Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ և կմշակվի գործողությունների ծրագիր: Խորհրդի նիստում որոշվել է նաև հետագա աշխատանքներում ներգրավվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում աշխատող համապատասխան ոլորտների հայ գիտնականների և մասնագետների:

Նմանատիպ նյութեր