1537 դիտում
15:58 14-02-2014
Աշխատանքային քննարկում` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 14-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը աշխատանքային ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ոստիկանության ու քննչական մարմինների ներկայացուցիչներ:
Հրայր Թովմասյանը նշեց, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը եւ մեծացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը: ՀՀ քննչական կոմիտեն նախատեսում է կազմավորել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:
Հանձնաժողովի անդամները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ներկայացրին իրենց առաջարկներն ու դիտողությունները, երկուստեք ներկայացվեցին ընդունելի ձեւակերպումները:
Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ կքննարկվի հանձնաժողովի հերթական՝ փետրվարի 21-ի նիստում:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
16:16 04-11-2014
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
4225 դիտում
16:12 23-05-2018
Արցախի 2017թ. պետբյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը