211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:16 04-11-2014

Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Հովհաննես Սահակյանը նշել է, որ նախատեսվում է կարգավորել հանրության՝ իրավական դրամական պահանջների գործով ներկայիս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալով հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ` պահպանելով արդարադատական կարգը:

Նմանատիպ նյութեր