1155 դիտում
18:12 14-02-2014
Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի մանրամասները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Հանդիպման ընթացքում կարևորվեցին տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը, նշվեց, որ առաջիկայում համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:
Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի:
«Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը:
Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտեց, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:
Նա հաստատեց իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:
[i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
945 դիտում
19:57 07-02-2014
Հանրությանը կներկայացվի «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2014 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց