211652_close_icon
views-count2761 դիտում article-date 23:39 14-02-2014

Սիրահարների օրն նշում են ամբողջ աշխարհում, բացառությամբ մի երկրի. տեսանյութ

Աշխարհի բազմաթիվ երկրներում փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի օրը: Այն առանձնահատուկ նշանակություն ունի սիրահար զույգերի համար։ Տոնը նրանց համար հիանալի միջոց է ևս մեկ անգամ իրենց զգացմունքները հայտնելու սիրելիներին: Ավանդաբար այդ օրը միմյանց են նվիրում սրտի տեսքով հուշանվերներ, քաղցրավենիք, թալիսմաններ: Սակայն յուրաքանչյուր ազգ ունի տոնը նշելու իր յուրահատկությունները: Սուրբ Վալենտինի հայրենիքում` Իտալիայում սիրահար զույգերը նախընտրում են տոնն անցկացնել դրսում` քայլել փողոցում կամ ռոմանտիկ ընթրիք պատվիրել ռեստորանում: Իտալացիների համար այն գարնան ու սիրո տոն է: Տոնը գրեթե նույն կերպ են անցկացնում Ֆրանսիայում: Ի դեպ, ֆրանսիացիներն են սկսել նվերներ տալու ու սեր խոստովանելու ավանդույթը: Ամեն տարի սուրբ Վալենտինի տոնը նոր դրսևորումներ է ստանում: Ավելի վաղ Ճապոնիայում միայն կանայք էին նվերներ տալիս տղամարդկանց, մինչդեռ այսօր ընդունված է շոկոլադ նվիրել թե' տղամարդկանց, թե' կանանց։ Վալենտինի օրը Ճապոնիայում տարածված է նաև շոկոլադով լոգանքներ ընդունել։ Իսկ Մեծ Բրիտանիայում որպես վալենտինյան նվեր սկսել են մեծ պահանջարկ վայելել էրոտիկ բնույթի կտավները, դրանց գինը գերազանցում է 1.000 դոլարը։ Թայլանդում էլ սիրահար զույգերը սկսում են գրկախառնվելու մարաթոն: Անցած տարվա ռեկորդը 25 ժամ, 22 րոպե, 36 վայրկյան էր, որը գերազանցած զույգը կստանա դրամական պարգևատրում: Սիրով լի այս տոնը արգելվել է մահմեդական մի քանի երկրներում: Սուդյան Արաբիայում արգելվել է վաճառել տոնը խորհրդանշող հուշանվերներ ու հատկապես կարմիր վարդեր: Օրենքը խախտողները կտուգանվեն: Սուրբ Վալենտինի տոնն, ըստ շարիաթի, տարածում է արևմտյան բարքերը և քարոզում մեղքը: Մինչդեռ Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերը հրաշալի շրջան են այս տոնի համար: Քաղաքի լողափով զբոսնում են սիրահար զույգերը, փողոցային երաժիշտները սերենադներ են երգում, կրպակներում ու խանութներում օլիմպիական հուշանվերները 2-րդ պլան են մղվել` տեղը զիջելով սրտաձև իրերին։ Աղբյուր`armnewstv.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր