211652_close_icon
views-count2102 դիտում article-date 09:06 15-02-2014

Բարձրաստիճան պաշտոնյաները «հերթափոխով» կայցելեն տարբեր զորամասեր․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել՝ «հերթափոխով» այցելել տարբեր զորամասեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով։ Դա թերևս կարող է կապված լինել շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածության հետ։ Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։ Մեկ օր առաջ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով մարտական գործողությունների վարման, հեռահար միջոցների կիրառման խնդիրները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր