211652_close_icon
views-count2823 դիտում article-date 09:37 15-02-2014

Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումը գեներալ-լեյտենանտի կոչումն է․ «168 ժամ»

«168 ժամ»֊ը գրում է․ «Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը։ Չնայած ֆորմալ առումով նախագիծը ներկայացրել է կառավարությունը, բայց այն ստեղծել է 2013թ. սեպտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը, որը ղեկավարում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մասնավորապես, օրենքի նախագծի 27 հոդվածի 1-ին կետով՝ «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է»։ Այսպիսով, մինչև Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելը, նախագահ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նախ պետք է գեներալ-լեյտենանտի կոչում շնորհի։ Սա Հայաստանում գործող ամենաբարձր զինվորական կոչումն է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր