211652_close_icon
views-count1300 դիտում article-date 14:20 15-02-2014

ԵԿՄ նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը.

ԵԿՄ 10-րդ համագումարում միաձայն ԵԿՄ նախագահ ընտրվեց Մանվել Գրիգորյանը: Մինչ այդ ելույթով հանդես եկավ Սեյրան Սարոյանը և առաջարկեց միաձայն, բաց քվեարկությամբ ԵԿՄ նախագահի պաշտոնում վերընտրել Մ. Գրիգորյանին՝ նշելով, որ նա սպարապետի գործի լավագույն շարունակողն է: «Եկեք բաց քվեարկությամբ ընտրենք մեր վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին ու վերջացնենք ու եթանք, ձեր ցավը տանեմ»,-ասաց Սեյրան Սարոյանը: Մանվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և ասաց. «Ես ուզում եմ, որ մեր լրագրողները հասկանան, ԵԿՄ-ը չի կարող մի քանի մասի լինել, աշխարհի որ ծայրում էլ լինի: Ով փորձի քանդի, ինքը կփտի: Մեր երկրի փրկությունը մեր միասնության մեջ ա»: Մ. Գրիգորյանն ավելացրեց, որ դեռ 30 տարի պետք է ծառայի երկրին, որից հետո խոսքն ուղղեց նախագահ Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, չասեն՝ հիվանդա և այլն, հիմա համագումարին ամբողջ աշխարհը ուղիղ միացումով հետևում է և չեն կարող լրագրողները իրականությանը չհամապատասխանող բան գրել», ինչին ՀՀ նախագահը ծիծաղում է: Այնուհետ Մանվել Գրիգորյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ «Ազգային ժողովում 131 պատգամավոր կա, մենք 121 ենք և դեռ 10 հոգով ձեզնից պակաս ենք», ինչին ներկաները կրկին հումորով արձագանքեցին: Փոխնախագահի պաշտոնում առաջադրվեց 4 թեկնածու՝ Ղուկաս Ուլիխանյանը, Արա Կետիկյանը, Մկրտիչ Խաչիկյանը, Արմեն Մխիթարյանը (Աղվանի Մխիկ): Բոլորը միաձայն կողմ քվեարկեցին, ինչից հետո Մանվել Գրիգորյանը կատակեց. «Բոլորը կողմ են, դեմ չկա՞»:

Նմանատիպ նյութեր