211652_close_icon
views-count1052 դիտում article-date 22:54 15-02-2014

Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հրդեհ է բռնկվել

Լոնդոնում գտնվող Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր հրշեջների 4 բրիգադ է ժամանել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ներ։ Կրակը արխիվի գլխավոր շենք չի հասել․ այրվել են շրջակա շինությունները։ Թագավորական Ազգային արխիվի շենքում պահվում են XI դարից սկսած պաշտոնական, դատական, կառավարական և այլ փաստաթղթեր։ Արխիվում առկա են նաև մի շարք քաղաքացիներին պատկանող փաստաթղթեր՝ կտակներ, քրեական գործեր, սերտեֆիկատներ։ Բրիտանական ազգային արխիվին կից թանգարան է գործում, որտեղ ցուցադրված են առավել արժեքավոր փաստաթղթերի աղբյուրներ, որոնց թվում է «Դատաստանի գրքի» միակ նմուշը։

Նմանատիպ նյութեր