211652_close_icon
views-count1022 դիտում article-date 11:45 17-02-2014

Սիրիացի ահաբեկիչների ջախջախումը միայն ժամանակի հարց է. Նասրալլահ

Սիրիայում կրոնական ծայրահեղականների և ահաբեկիչների ջախջախումն անխուսափելի է, և դա ժամանակի խնդիր է: Այս մասին հայտարարել է շիիթական «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլահը, հայտնում է ITAR-TASS-ը։ Լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող ելույթի ժամանակ, նա հասկացրել է, որ լիբանանցի շիիթ կամավորները մինչև հաղթանակ պայքարելու են սիրիական բանակի կողմից։ Նասրալլան կարծիքով իրենք չպետք է թույլ տան, որ «Ան֊Նուսրա» խմբավորումը Սիրիայի վրա վերահսկողություն սահմանի, քանի որ դա նրանց կբերի Լիբանան, որի արդյունքում կտուժեն բոլոր քաղաքական ուժերն ու կրոնական համայնքները: Նրանց հաղթանակի դեպքում հարևան պետությունը կվերածվի «2֊րդ Աֆղանստան»֊ի: «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավարը կոալիցիոն կառավարությանը կոչ է արել ուշադրություն դարձնել ահաբեկչության հակազդմանը։

Նմանատիպ նյութեր