211652_close_icon
views-count1394 դիտում article-date 15:52 17-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 14-ից 17-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 28-ը, յուրացման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, ապօրինի ծառահատման` 2, խարդախության` 14, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 5, խարդախության և յուրացման 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր