Հարավային Կորեայում փլված շենքի փլատակների տակ մոտ 60 մարդ է հայտնվել
Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում գտնվող առողջարանային շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ 50֊60 մարդ է մնացել, որի հետևանքով ավելի քան 3 զոհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով «Սինխուա» գործակալությանը։
Ըստ տեղի ոստիկանության տվյալների, փլուզման ժամանակ շենքում մոտ 500 ուսանողներ են եղել։ Միջադեպի պատճառը հավանաբար տանիքում կուտակված ձյուն է հանդիսացել։
Դեպքի հետ կապված այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում։