211652_close_icon
views-count2326 դիտում article-date 16:11 03-05-2014

«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները պատրաստ են

«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են եւ մասիսի 7-ի դատական նիստի ընթացքում կհրապարակվեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ք. Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ այս պահին չի կարող ասել, թե փորձաքննությունն ինչ է եզրակացրել: Միայն ավելացրեց, որ հոր մահից հետո Քյարամի վիճակն ավելի է վատացել: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: Իսկ մինչեւ այդ էլ երկու անգամ ինսուլտ է տարել:

Նմանատիպ նյութեր