22898 դիտում
10:31 18-02-2014
Վազգեն Սարգսյանի եղբոր սենսացիոն բացահայտումն այն մասին, թե ինչպես է Սպարապետը սպառնացել կալանավորել իրեն
14 տարի չաշխատելով` այսօր ունեմ նաեւ վարկեր, ունեմ դժվարություններ, բայց երբեք իմ հողից ու ջրից չեմ նեղացել ու չեմ նեղանա: Ամենավերջում ունեմ սեփականաշնորհված հող, եւ եթե պետք լինի, կտանեմ այնտեղ ցորեն կցանեմ, հաց կթխեմ, կապրեմ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Ինչպես նաեւ անկեղծացավ, թե Սերժ Սարգսյանը եւ վարչապետը ինչ են առաջարկել իրեն եւ թե ինչու է Սպարապետ Վազգեն Սարգսյանը սպառնացել կալանավորել իրեն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Պարոն Սարգսյան, նախ կցանկանայի, որ պատմեիք, թե ինչով եք զբաղվում: [/b]
-Ինչպես ասում են, գործազուրկ եմ: Կարելի է ասել, Վազգեն Սարգսյանից հետո գործազուրկ դարձա եւ առ այսօր չեմ աշխատում, ո՛չ ես, ո՛չ կինս, ո՛չ տղաս, ո՛չ աղջիկս:
[b]-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված: Աշխատելու ցանկություն չունե՞ք, թե՞ աշխատատեղ չկա:[/b]
-Ես ցանկություն ունեմ, բայց դե…
[b]-Ո՞ր ոլորտում կցանկանայիք ձեր պոտենցյիալը օգտագործել:[/b]
-Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են ինձ աշխատանք տրամադրել, իմ պոտենցիալ էներգիային , իմ հնարավորություններին, խելքին, մտքին լավ ծանոթ են: Համենայնդեպս, ծառայել իմ երկրին: Ես չեմ պատրաստվում այս երկրից հեռանալ, լքել իմ արմատները եւ գնալ ուրիշ երկրներ: Մնալու եմ իմ երկրում: Ավելին, կարող եմ իմ երկրին պիտանի լինել ամեն ինչով:
[b]-Այս ընթացքում, երբեւէ, աշխատանքի առաջարկ չե՞ք ստացել մեր բարձրաստիճան պաշտոնյաներից: Հատկապես այն դեպքում, երբ շատերի հետ լավ հարաբերությունների մեջ եք:[/b]
-Առայժմ ոչ, բայց կարծում եմ, որ կլինեն, որովհետեւ որոշ ժամանակ առաջ ինձ ասել են, որ այդ ուղղությամբ մտածեմ: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել են մտածել, թե ինչ կարող եմ աշխատել: Բայց այս պահին դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել:
[b]-Իսկ ո՞ր ոլորտներն են ձեզ հոգեհարազատ: [/b]
-Ինքս ժամանակին եղել եմ «Արարատ» կոնցեռնի նախագահը: Իմ մոտ 16 հազար մարդ է աշխատել եւ բոլորը գոհ ու շնորհակալ են եղել ինձնից: Դիվանագիտական աշխատանքը եւս ինձ շատ հոգեհարազատ է: Կարող եմ շատ լավ աշխատել պաշտպանության ոլորտում` զինվորների մեջ. «ծայրից ծայր անցնել», հանել այդ կրիմինալ պահերը: Մի քիչ էլ կրիմինալ աշխարհի միջով անցել եմ եւ կարող եմ նրանց բացատրել:
[b]-Իսկ ե՞րբ ձեր որոշումը կկայացնեք եւ կհայտնեք նախագահին եւ վարչապետին այդ մասին:[/b]
-Գիտե՞ք ինչ, երբ ես նրանց պետք լինեմ, իրենք կկանչեն: Ես չեմ կարող գնալ ասել՝ գիտե՞ք ինչ, ինձ աշխատանք տվեք: Համեստորեն նստած եմ: Կտան, ապրեն իրենք, չտան, էլի ապրեն իրենք:
[b]-Իսկ չաշխատելով հե՞շտ է գոյատեւելը: Ինչպե՞ս եք դժվարությունները հաղթահարում:[/b]
-14 տարի չաշխատելով այսօր ունեմ նաեւ վարկեր, ունեմ դժվարություններ, բայց երբեք իմ հողից ու ջրից չեմ նեղացել ու չեմ նեղանա: Փառք Աստծո, տուն-տեղ, ամեն ինչ ունեմ: Պարզապես ինձ պարապությունն ու անորոշությունն է սպանում: Մնացած առումով ես իմ երկրից դժգոհ չեմ: Կրկին անգամ ընդգծեմ, որ չեմ պատրաստվում իմ երկիրը լքել: Ամենավերջում ունեմ սեփականաշնորհված հող եւ եթե պետք լինի կտանեմ այնտեղ ցորեն կցանեմ, հաց կթխեմ, կապրեմ:
[b]-Վերջին շրջանում շատ է շահարկվում, թե քաղաքական տարաձայնություններ կան ձեր եւ ձեր եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ:[/b]
-Մենք մեր տան մեջ քաղաքականություն չենք խաղում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Քաղաքականությամբ զբաղվում է իմ եղբայրը, բայց քաղաքական թեմաներով մենք երբեւիցե չենք վիճել: Ավելին, երկուսով քաղաքականություն չենք էլ քննարկում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ էլ ուզում այդ մասին մտածել: Եթե պետք լինի մտածելու, կմտածեմ, բայց առայժմ չեմ մտածում:
[b]-Խոսեցինք Արամ Սարգսյանի մասին: Կցանկանայի նաեւ Վազգեն Սարգսյանին հիշել: Կարո՞ղ եք հիշել, թե Սպարապետի հետ ինչի շուրջ էին ձեր հիմնական տարաձայնությունները:[/b]
-Ես ու Վազգենը երբեւիցե տարաձայնություններ չենք ունեցել, որովհետեւ Վազգենը հանձնարարությունը տվել է, ես կատարել եմ: Չեմ քննարկել: Հետո՝ մենք զինվոր էինք. Վազգենը հրամանը տալիս էր, մենք կատարում էինք: Ես պատերազմ եմ անցել: Այնպես որ մենք սովոր ենք եղել թե՛ վարչապետ Վազգեն Սարգսյանի հրամաններին, թե՛ Պաշտպանության նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամաններին:
[b]-Իսկ կհիշե՞ք մի դեպք, երբ պատերազմից դուրս կյանքում ենթարկվել եք նրա հրամանին ու շահել եք դրանով: [/b]
-Կհիշեմ…. մի քիչ երկար պատմություն է, բայց կփորձեմ կարճ-կոնկրետ ներկայացնել: Խոսրովի անտառում Վազգենը բյուջե էր գրում: Ի դեպ, նա անձամբ, միայնակ էր գրում: Շատ նախարարներ, գործարարներ էին եկել: Սեղանի շուրջ նստած էինք եւ ինձ հարցրեց, թե ինչքան վարկ ունեմ: Ասացի՝ 350 հազար դոլար: Ասաց «ո՞վ ա տվել այդ վարկը»: Պատասխանեցի՝ վարչապետ Արմեն Դարբինյանը, գյուղատնտեսական վարկ է: Ասաց «ի՞նչ ես արել այդ գումարը»: Սսացի բանկաներ (տարաներ) եմ գնել, պիտակներ (էտիկետկեք) եւ փականներ (կրիշկաներ): Ավելացրեցի նաեւ, որ ժամանակ էլ ունեմ եւ աստիճանաբար մարում եմ, կմարեմ եւ ոչ մի խնդիր չկա, ես իմ պարտականությունները տոկոսներով լիարժեք կատարում եմ: Ասաց. «Առավոտյան այդ վարկը կմարես»: Պատասխանեցի, որ չեմ կարող, որովհետեւ արդեն գնումներ եմ կատարել եւ, եթե մարելու գումար ունենայի, ինչի՞ էի վարկ վերցնում եւ մի բան էլ տոկոս տալիս:
Սպառնաց, որ եթե առավոտյան չմարեմ, կկալանավորի: Հակադարձեցի. «Պարոն վարչապետ, զեկուցում եմ ձեզ, որ ես չեմ կարող այդ վարկը մարել»: Ուզում էր սեղանը պոկել, շուռ տալ գլխիս, բայց ասաց, որ քո նմաններն են այս երկրի փողերը լափում` իրանց փողերը տակը դրած. «Ինչի պատճառով ես ուսուցչին, զինվորին, նկարչին, դասախոսին, արվեստագետին չեմ կարողանում վճարել, հիվանդին չեմ կարողանում բուժել, բանակը չեմ կարողանում հզորացնել: Ձեր նմաններն են քանդում այս երկիրը: Մինչեւ առավոտ քեզ ժամանակ. Չվճարեցիր, կալանավորվում եք»: Ես հասկացա, որ դա մենակ ինձ չէր վերաբերվում: Ինչպես ասում են, «կու՛ժ, քե՛զ եմ ասում` կուլա՛, դու լսի՛ր»:
Ինչեւիցե, մնացել էր մի 170, թե 200 հազար դոլար, զանգ տվեցի իմ ընկերներից մի քանիսին: Առավոտյան տարա վարկը ամբողջությամբ փակեցի: Եվ դա ինձ դաս եղավ, որ Վազգենի ասածը չկատարելը հնարավոր չէ: Իսկականից կկալանավորեր ինձ: Միանշանակ կկալանավորեր: Հետաքրքիրը, ռեզոնանսը նա էր, որ 2 ամսվա մեջ վարկ վերցնողներից այն մարդկանցից, ովքեր փողերը տակը դրած վարկ էին վերցրել, այնքան գումար բյուջեում հավաքվեց, որ եթե դա չլիներ, հնարավոր է՝ 4 տարում այդքան գումար չլցնեինք բյուջեն եւ այդ գումարները, հնարավոր է՝ փոշիանային էլ: Ընտանեկան, հարազատների հետ կապված շատ նման դեպքեր կան: Բայց Վազգենի այս պետական մոտեցումը առանձնահատուկ է ինձ մոտ տպավորվել, որով երկիրը երկիր կդառնար հաստատ:
[b]-Եթե չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը չլիներ, Վազգեն Սարգսյանը այսօր երկրում ի՞նչը փոխած կլիներ, որը դեռ փոխված չէ:[/b]
-Կարծում եմ, որ եթե Վազգեն Սարգսյանը լիներ, այդ հարցը արդեն չէիք տա, որովհետեւ երկրում արդեն շատ բան փոխված կլիներ:
[b]-Շնորհակալ եմ անկեղծ զրույցի եւ հետաքրքիր հիշողություններով կիսվելու համար: [/b]
Զրուցեց [b]ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին