211652_close_icon
views-count24058 դիտում article-date 18:04 06-03-2014

Սուրեն Խաչատրյանի սենսացիոն բացահայտումն այն մասին, թե ինչու էր Բուդաղյանը փորձում իրենց ընտանիքից վրեժխնդիր լինել.(ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում երկու անգամ թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար»,-այս մասին 4 լրատվամիջոցմերի, այդ թվում՝ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ստորեւ ներկայացնում է Սուրեն Խաչատրյանի հետ հարցուպատասխանը. [b]-Պարոն Խաչատրյան, տեւական ժամանակ է անցել, կցանկանայինք լսել ձեր տեսակետը, թե իրականում ինչ է տեղի ունեցել: [/b] -Դա մի ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի: Այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Մի բան եմ հասկացել եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ այդպես է մտածում՝ պետք է արյուն թափած լինես կամ կոնկրետ ընտանիքին բարոյական վնաս տված լինես, որ մարդիկ այդպես թշնամաբար տրամադրված լինեն եւ զենքով գան, հարձակվեն տան վրա: Բայց ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը չի եղել: Ընդհակառակը, ջերմ հարաբերություններ են եղել այդ ընտանիքի հետ: Այս քսանհինգ տարիների ընթացքում խնդիրներ չեն եղել: Ճիշտ է, եղել են, բայց քաղաքական խնդիրներ: Ավետիքը երկու անգամ Գորիսի քաղաքապետի թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար: Համենայնդեպս փորձագետների եզրակացությունն այնպիսին էր, որ Ավետիքի խմածության աստիճանը չափից շատ էր՝ 6,7 տրամամիլի: Ես փորձագետ չեմ, բայց փորձագետների գնահատականն այնպիսին է, որ խմածության այդ աստիճանում մարդը կարող է նույնիսկ մահանալ: Այդ խմածության հետ նրա մեջ այնքան թշնամանք կար, որ երբ իրեն մեքենայից իջեցնում եմ, մեկ ուրիշը տանում, նրա հետ փաթաթվում 1 եւ տանից զենքերը վերցնում եւ գալիս է մեր տան վրա: Ցավալին այն է, որ իր ընտանիքի անդամները, ծնողները, որեւիցե մեկը չի ասում. «Գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»: [b]-Մեքենայի մեջ ի՞նչ զրույց եք ունեցել: Ինչի՞ց է զրույցը սկսվել: [/b] -Ես քննություն չեմ ուզում տալ, բայց մեքենայի մեջ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Իր հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի: Դրա մասին եմ խոսում մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո հասավ տուն, զենքերը վերցրեց, եկավ մեր տան վրա: Եթե ինքը խփեր-սպաներ մեզ, եթե հակառակը լիներ, երկու դեպքում էլ ողբերգություն է: Եվ նորից եմ կրկնում, ցավը այն է, որ ծնողը տեսնում է, որ նա գնում է ողբերգության ու դեմը չի առնում: [b]-Հակառակ կողմն ասում է, որ կրակոց է եղել նաեւ վերեւից: Դուք կրակե՞լ եք, թե՞ ոչ: [/b] -Դա փաստաբանի երեւակայությունն է: Ես ոչ միայն չեմ կրակել, այլեւ դեպքի մասին չեմ իմացել: Ամբողջ մարզի, հանրապետության ոստիկանությունը եւս համոզվել է, որ ես այդ դեպքին մասնակցություն չեմ ունեցել: Ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասել: Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակել: Տրամաբանեք: Բացի այդ, ամենը տեղի է ունեցել երկու րոպեում: Ես դեպքերի ժամանակ քնած եմ եղել: Ճիշտ է, զարմանալի է, թե ոնց չեմ լսել, բայց նախ մեր պատուհաններն են հերմետիկ, երկրորդ՝ այդ աղմուկը ձայները կլանում է: Ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել եւ այդ արյունը մեր տանն է թափվել: Այդ ցավն եմ ապրում, բայց մեղքի զգացում չկա: Որեւէ մեկին թույլատրված չի առանց պատճառի, խորը թշնամությամբ գնաս մարդու տան վրա հարձակվես: Իրենց փաստաբանն էլ է այսօր համոզված, որ Արտակը եկել է զինված, թշնամաբար եւ սպառնալիքով: [b]-Ի՞նչ վճարեցիք ձեր որդու ազատության դիմաց: ՀՀԿ խորհրդի անդամ լինելու հանգամանքը չե՞ք օգտագործել այս գործում: [/b] -Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանաք, եթե դա իմ որդին չլիներ, եթե այդ դեպքը նույն ձեւով մեկ ուրիշի հետ տեղի ունենար, մեկ ժամ էլ չէր նստելու, բայց քանի որ իմ որդին էր, միանգամից բուռն աղմուկ բարձրացավ եւ քննությունը տարան այնպես, որ որդուս ձերբակալեն եւ ընթացքում պարզեն այդ ամենը: Ես ոչ ոքի չեմ զանգել: Առաջին իսկ օրից լուրջ իրավաբանների հետ եմ խոսել եւ քրեական օրենսգրքով ինձ ասացին, որ կատարվածը համարժեք պատասխան է եւ սահմանազանցում չկա: [b]-Իսկ ի՞նչ եք կարծում՝ որքան էլ դժվար լինի, հոգու խորքում Բուդաղյաններն ընդունե՞լ են, որ մեղավորը իրենց որդին է: [/b] -Ես չեմ կարող ասել: Բայց յուրաքանչյուր մարդ, կարծում եմ, հասկանում է, որ անթույլատրելի է մարդկանց տան վրա գնալ եւ զենքով հարձակվել: Հիմա, թե իրենք ինչ ներքին զգացողություն ունեն, բայց ով ուզում է լինի, ոչ ոքի այդ իրավունքը տրված չէ: Եթե Ավետիքի վրա ծեծված տեղ լիներ, արյուն լիներ, ջարդված տեղ ունենար, գոնե մի թեթեւ բան լիներ, իրենք էլ կմտածեին, որ գնում է, համարժեք պատասխան տա: Բայց ոչ նա կար, ոչ նա, ոչ նա ու ինքը զենքը վերցրած գալիս է: Նույնիսկ հերը չի միջամտում: Ցանկացած հեր կկանխեր: [b]-Իսկ դեպքից հետո նրանց հետ հանդիպել, միջնորդավորված զրույցներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ: [/b] -Չեմ հանդիպել եւ հանդիպելու ցանկություն էլ չունեմ: [b]-Թեեւ նշեցիք, որ ոչ ոքի չեք դիմել, բայց կուսակցական կապերն էլ չօգտագործեցի՞ք: [/b] -Ես ուզում եմ՝ ինձ ճիշտ հասկանաք: Կան շատ դեպքեր, երբ Հանրապետության նախագահը ՀՀԿ-ի անդամներին, իր կողքին կանգնած մարդկանց սխալի համար շատ խիստ պատժում է: Այդպիսի բազմաթիվ դեպքեր ունենք: Ով էլ ուզում է լինի. ես լինեի, եթե արյուն էր թափվել ու ես եթե անգամ թեթեւ սխալ ունենայի, ամենավերջին ձեւով կպատժվեի: Ես նախագահի հետ չեմ քննարկել: Նախագահը այս հարցը քննարկել է դատախազի եւ ոստիկանապետի հետ: Մեր նախագահին բոլորը գիտեն: Կան բազմաթիվ մարդիկ, որ ՀՀԿ անդամ են, նախագահի մտերիմ եւ իրենց սխալի արարքների համար նախագահը նրանց պատժել է: Ես ինքս էլ, եթե սխալ լինեի, եւ նախագահը ինձ պատժեր, չէի մեղանչի: [b]-Կոպիտ ասած՝ ստացվում է, որ իզուր տեղը մարզպետի պաշտոնից հրաժարվեցիք: Այդ սխալը հնարավո՞ր է ուղղել: [/b] -Հավատացեք, որ դա ոչ թե փրկագին էր, այլ առաջին օրերի աղմուկից հետո շահարկում էին, թե ես կարող եմ մարզպետի պաշտոնով ազդել քննությանը: Ես գնացի ու տղամարդավարի հրաժարվեցի, որ որեւէ մեկը նման բան չմտածի: Ավելին` քննությունը որքան օբյեկտիվ անցկացվեր, այնքան իմ օգուտն էր լինելու: Ճիշտը ջրի երես դուրս եկավ, եւ հանրության մեծ մասը համոզված է, որ ես եւ իմ տղան մեղք չունենք: Ես կվերադառնամ, թե չեմ վերադառնա մարզպետի պաշտոնին, դա որոշողը մեկն է` երկրի նախագահը: Եթե վաղը երկրի նախագահը կորոշի, որ ես պետք է նորից Սյունիքին ծառայեմ, կծառայեմ: Չնայած առանց պաշտոնի էլ ծառայում եմ: [b]-Դուք ասացիք, որ եթե մեկ ուրիշի որդին լիներ ձեր որդու փոխարեն, մեկ ժամ էլ անազատության մեջ չէր հայտնվի: Ինչու՞ է հասարակությունն ագրեսիվ տրամադրված ձեր ընտանիքի դեմ: [/b] -Բայց լրագրողների մեջ ու՞մ նկատմամբ այդ չարությունը չկա: Չկա այդպիսի մի բան, որ լրագրողները չարացած չլինեն: Ինձ էլ է դա հետաքրքիր, թե որտեղից այդքան չարություն լրագրողների մեջ: Չէ՞ որ բոլորն էլ քաղաքակիրթ, կրթված, մտավորական մարդիկ են: Հիմա ձեզ եմ հարց տալիս՝ այդքան չարություն ձեր մեջ որտեղի՞ց: [b] -Իսկ հնարավո՞ր է, որ ձեր եղբոր, եղբոր որդիների վարքի պատճառով ճիշտ չեք ընկալվել: [/b] -Ես չեմ ժխտում, հնարավոր է՝ դա էլ լինի, բայց ամեն մարդ իր արարքի համար է պատասխան տալիս: Երբեք որդուն հոր համար չեն դատում, հորը՝ որդու համար: Ես ուզում եմ իմ արարքների համար պատասխան տամ: Իմ գերդաստանը մեծ է, ես հո չե՞մ կարող բոլորի համար պատասխան տամ: [b]-Իսկ ձեր տանը հայտնաբերված զենքերը դուք ինքնե՞րդ հանձնեցիք: [/b] -Ես խուզարկությունից առաջ եմ զենքերը բերել, դրել սեղանին, որովհետեւ բոլորը գրանցված էին եւ օրինական: Այնտեղ ինքնաշեն զենք չի եղել: Երեք հատ ակոսափող զենք է եղել, մի քանի հատ էլ հրացան, որի համար գումարներ են վճարվում, իսկ Գորիսի ոստիկանությունը երեք ամիսը մեկ ստուգում է: Այդ զենքերը հիմնականում նվերներ են: [b]-Ասում էին, որ վենդետա կլինի: [/b] -Ես նման բան չեմ մտածել եւ մտքովս չէր անցնի: Վախկոտ մարդը պատերազմ չի գնում: [b]-Իսկ ձեր հարստությունը ինչպե՞ս դիզեցիք: Ասում են, որ «Բելաջիո» ռեստորանի դիմացի ժայռի վրայի հսկայական առանձնատունն էլ է ձերը: [/b] -Խնդրում եմ, լսեք: Ես սովետական տարիներին ավելի հարուստ եմ եղել, քան հիմա: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ունեցել եմ ատամնաբուժարան: 1988 թվականին, երբ շարժումը սկսեց, ես իմ ունեցած սեփական գումարից 1,5 միլիոն ռուբլի փող եմ տվել, զենք-զինամթերք գնել, բերել Սյունիք ու գնացել խրամատ: Այս հարստությունը շատ վաղուցվանից է գալիս: Երբ ԱԺ պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ եմ աշխատել, բյուջեն այնքան ճոխ չէր, որ դրանով հարստանայի: Իմ մոտ հակառակն է եղել: Միշտ ես եմ դրել: Այսօր էլ հանքարդյունաբերության մեջ ներդրում եմ անում, որ էլի մի 300 աշխատատեղ ստեղծենք: Մի բան իմացեք. ոչ մի մարդ իր սարքածի տերը չի, ինչ էլ անում է, ի վերջո պետությանն է մնում: Հիմա ձեզ՝ որպես Երեւանի քաղաքացու, էն կեղտոտ ապառաժին նայե՞լն էր ավելի հաճելի, թե՞ որ այդ ապառաժը մաքրվեց ու այնտեղ նորմալ տուն է կառուցվում, թե՞ որ Խաչատրյան Սուրիկն է սարքում, ուրեմն՝ անթույլատրելի է: Պատրաստեց [b]ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ [b]ԼԵՎՈՆ ԱՄԻՐԶՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր